Print this page

Ադրբեջանի սահմանը չէին հատել. Սյունիքի մարզպետը` անչափահաս տղաների մոլորվելու մասին

By Հունիսի 11, 2025 21

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի 2 բնակիչներին տանելու լուրն ընդամենը վարկած էր։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Տղաները մոլորվել էին, իսկ էն հատվածներում, որտեղ իրենք մոլորված են եղել, էդ մասում կապ չի եղել։ Նրանք Ադրբեջանի սահմանը չէին հատել, կարծում եմ` սպասել են` մութն ընկնի, որ վերադառնան»,–ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ–ն հունիսի 6–ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղին հարող հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ավելի ուշ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը Sputnik Արմենիային հայտնեց, որ տղաները գտնվել են և արդեն գյուղում են։

Rate this item
(0 votes)

Latest from ArmNews